Բարեգործական
Հիմնադրամ

Երեխաների Պաշտպանության օր

01 Հունիս 2016

«Երազ» հիմնադրամը Կոնվերս բանկի հետ համատեղ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում գրանցված շաքարային դիաբետ ունեցող երեխաների օրը տոն դարձրեց: Երեխաները ստացան նվերներ, դրական լիցքեր, ուրախ տրամադրություն:

Ամանոր

29 Դեկտեմբեր 2015

Բոլոր երեխաները շատ են սիրում Ամանորը, քանի որ միշտ կա հրաշքի ակնկալիքը: Շաքարային դիաբետ ունեցող երեխաների համար կազմակերպել էինք Ամանորի միջոցառում՝ լի անակնկալներով, հիասքանչ պահերով: Միջոցառման կայացման համար հատուկ շնորհակալություն «Մաշա և Արջուկ» մանկական սրճարանին,  «Կոկա-Կոլա Հայաստան» ընկերությանը, Sweet Angels ընկերությանը:

Շաքարախտի համաշխարհային օր

13 Նոյեմբեր 2015

Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ «Երազ» բարեգործական հիմնադրամը կազմակերպել էր միջոցառում «Մուրացան» հիվանդանոցային համալիրի հանրապետական մանկական էնդոկրին դիսպանսերում: Հայաստանի տարբեր մարզերից շաքարային դիաբետ ունեցող 70 երեխա մասնակցեցին միջոցառմանը: Միջոցառման կայացման համար հատուկ շնորհակալություն Լուսինկա Դիզայն ստուդիոյին, «Կոնցեռն-էներգոմաշ» ՓԲԸ, Էլի Լիլի Արմենիա ընկերությանը, Ջոյ Ջոյ ուրախ խմբին:

Ամառային ճամբար

05 Հուլիս 2015

 Այսօր երեխաները վերադարձան տուն՝ ավելի ինքնուրույն դարձած, հիվանդությունը վերահսկելու համար անհրաժեշտ գիտելիքներով և փորձով, նոր ընկերներ ձեռք բերած, հանգստացած և կազդուրված:
Շնորհակալություն Արզնի թ.1 առողջարանին, մեր բոլոր հյուրերին, բուժանձնակազմին, բոլոր այն մարդկանց ում աջակցությամբ կայացավ այս հրաշալի և արդյունավետ միջոցառումը:

Ամառային ճամբար

04 Հուլիս 2015

Այսօր մեզ այցելեցին Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ բժիշկներ, իսկ երեկոյան ավանդական խարույկն էր՝ անակնկալներով, մրցանակներով, երգ ու պարով:

Ամառային ճամբար

03 Հուլիս 2015

Այսօր ճամբար էին այցելել Արմինկան և Ռազմիկ Ամյանը. աննկարագրելի տպավորություն և դրական լիցքեր: Շնորհակալություն այցի համար:
Երեխաներին շատ է դուր գալիս կավագործությունը, շնորհակալություն Նունե Պետրոսյանին:

Անունի դաշտը պարտադիր է:

Հեռախոսի դաշտը պարտադիր է:

Հաղորդագրության դաշտը պարտադիր է:

Փակել