Նորից հագեցած օր. պարեր, նկարչություն, ատամնաբույժի խորհրդատվություն, սպորտ, խաղեր, կավագործություն...
Ուրախ, հագեցած օր՝ հրաշալի տպավորություններով. երեխաների հետ այսօր նկարեց սիրված երգիչ Էրիկը, ում հայտնում ենք խորին շնորհակալություն այցի, դրական լիցքերի համար:
Այսօր մեզ այցելեցին ամերիկահայ մեր բժիշկները, ում անմիջական մասնակցությամբ ամեն ամառ կայանում է այս ճամբարը:
Օրը բավականին հագեցած էր. երեխաներին իր ներկայությամբ ոգևորեց, դրական լիցքեր և նվերներ հանձնեց բոլորի կողմից շատ սիրված Քրիստինե Պեպելյանը:
Շնորհակալություն բոլոր մեր հյուրերին:
Մեկնարկեց «ԵՐԱԶ 2015» բարեգործական ամենամյա ամառային ճամբարը՝ նախատեսված «Մուրացանում» և «Արաբկիրում» գրանցված շաքարային դիաբետ ունեցող 35 երեխաների համար: Երեխաները կլինեն բժիշկների շուրջօրյա հսկողության տակ, կսնվեն 6-անգամյա հատուկ ՀՄ ճաշացանկով, կանցկացնեն ուրախ և հագեցած օր:
Հունիսի 1-ին «Երազ» ԲՀ և «Մուրացան» հիվանդանոցային համալիրը երեխաների համար տոն կազմակերպեցին հիվանդանոցի բակում:
Շաքարային դիաբետ ունեցող երեխաները հիվանդանոցում ստացան նվերներ «Մեգա Թոյս» ընկերության կողմից և Անդրե Սիմոնյանի աջակցությամբ տոնը շարունակեցին երեխաների կողմից շատ սիրված երգչուհի Թալինի համերգին: Հատուկ շնորհակալություն «Մեգա Թոյս» ընկերությանը և Անդրե Սիմոնյանին:
Մեր շահառուների` շաքարային դիաբետ ունեցող երեխաների համար Տատյանա Սաֆոնովայի աջակցությամբ այսօր նոր ծրագիր մեկնարկեց: Այսուհետ նրանք հնարավորություն կունենան անվճար ճաշակելու Sweet and Light ընկերության հատուկ բաղադրատոմսերով (մեղրախոտի /stevia/ օգտագործմամբ) քաղցրավենիք` առանց պահածոյացնող հավելումների, օսլայի, շաքարի և ֆրուկտոզայի պարունակության: Խորհուրդ են տալիս ներզատաբանները:
Copyright "Yeraz Fund" 2017
Էլ.Փոստի դաշտը պարտադիր է:
Էլ.Փոստը պետք է լինի վավեր էլ.փոստի հասցե:
Անունի դաշտը պարտադիր է:
Հեռախոսի դաշտը պարտադիր է:
Հաղորդագրության դաշտը պարտադիր է:
Փակել