Բարեգործական
Հիմնադրամ

Նոր Տարի

26 Դեկտեմբեր 2014

Հայաստանի տարբեր մարզերի շաքարային դիաբետ ունեցող մեր շահառու բալիկների մի մասին այսօր նախատոնական միջոցառում նվիրեցինք: Միջոցառման իրականացման համար հատուկ շնորհակալություն «Գտնված երազ» մանկական սրճարանին, «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄՓՆԻ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ին, «Պաստիչերիա Քեյք» ընկերությանը, Աղավնի Մանուկյանին:

Շաքարախտի միջազգային օր

14 Նոյեմբեր 2014

Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպեցինք միջոցառում «Մուրացան» հիվանդանոցային համալիրի հանրապետական մակական էնդոկրին դիսպանսերում: Միջոցառման կայացման համար հատուկ շնորհակալություն «Մերի փուչիկներ» կազմակերպությանը, «Տակեդա Ավստրիա ԳՄԲՀ» կազմակերպությանը, Հայաստանում «Մեդա ֆարմասյուիթիքալզ սուիթզերլենդ» ներկայացուցչությանը, «Բեռլին-խեմի» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությանը: Շնորհակալություն Հ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնին և «Էդիտ-պրինտ» հրատարակչությանը համագործակցության համար:

...երբ հիվանդանոցային սովորական օրը դառնում է տոն

05 Նոյեմբեր 2014

Հանրային հեռուստաընկերության «Մայրիկների ակումբ» հաղորդաշարի նկարահանող խումբն անակնկալ մատուցեց «Մուրացան» հիվանդանոցային համալիրի հանրապետական մանկական էնդոկրին դիսպանսերի հիվանդ երեխաներին` ուրախ և անհոգ պահեր պարգևելով: Շնորհակալություն «Մայրիկների ակումբ»-ին նման առողջապահական հարցերին, նման խոցելի խմբերի խնդիրներին անդրադառնալու և բարձրաձայնելու համար:

...երբ արվեստն է բարեգործության միջոց

14 Հուլիս 2014

Բարեգործական նկատառումներով միջոցառում, որի հիմնական մասն էր կազմում Արամ Նիկոլյանի նոր "Իմ Երազը" հավաքածուի ցուցադրություն-վաճառքը, որից ստացված ողջ հասույթը կծառայի ԵՊԲՀ կից "Մուրացան" հիվանդանոցային համալիրում գտնվող հանրապետական մանկական էնդոկրին դիսպանսերում գրանցված շաքարային դիաբետ ունեցող երեխաների համար թեսթ-երիզների ձեռքբերմանը` տնային պայմաններում հիվանդությունը վերահսկելու նպատակով: 14.07.2014թ.-ի դրությամբ ունենք 970 000 ՀՀ դրամ. 243 երեխա կստանան մեկական տուփ թեսթ-երիզներ, սակայն հուսանք, որ սա դեռ վերջնական թիվը չէ, քանի որ Արամ Նիկոլյանի այս հավաքածուի 70% դեռ սպասում է իր բարի գնորդին:

Ամառային ճամբար

08 Հունիս 2014

Հունիսի 2-8 Արզնի թիվ 1 առողջարանում անցկացվեց “Երազ 2014” ամենամյա ամառային ճամբարը ԵՊԲՀ կից “Մուրացան” հիվանդանոցային համալիրի հանրապետական մանկական էնդոկրին դիսպանսերում գրանցված շաքարային դիաբետ ունեցող երեխաների համար: Երեխաները սնվեցին հատուկ սննդակարգով, եղան “Մուրացան” հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկայի բժիշկների հսկողության տակ, անցկացրեցին ուսուցողական, զվարճալի միջոցառումներով հագեցած առօրյա: Ճամբարը կազմակերպվում է “Երազ” բարեգործական հիմնադրամի կողմից և ֆինանսավորվում է the Bay Area physicians, Armenian American Medical Society կազմակերպությունների և "Երազ" բարեգործական հիմնադրամի կողմից:

Ամառային ճամբար

07 Հունիս 2014

Վեցերորդ օր

Անունի դաշտը պարտադիր է:

Հեռախոսի դաշտը պարտադիր է:

Հաղորդագրության դաշտը պարտադիր է:

Փակել